Բարի գալուստ Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալություն

Մեր ձվաբջիջների դոնորության գործակալությունը՝ որը գտնվում է Հարավային Կալիֆորնիայում՝ օգնում է գտնել համապատասխան ձվաբջիջների դոնորներ ապագա ծնողների համար: Precious Pearl ընկերության մոտեցումը բնորոշվում է աջակցության, գաղտնիության, անկողմնապահության և կարեկցանքի բարձր մակարդակով: Մենք աշխատում ենք ամեն տեսակի սիրող ընտանիքների հետ և մանրակրկիտ ստուգված ձվաբջիջների դոնորների հետ:

Որ դեպքում է հարկավոր լինում ձվաբջիջների դոնորությունը՞

Ձվաբջիջների դոնորությունը օգտագործվում է, երբ անձը ցանկանում է երեխա ունենալ, բայց տարբեր պատճառներով չի կարող հղիանալ: Պատճառները կարող են լինել. առողջական վիճակը (օրինակ՝ դիսֆունկցիան, ծննդաբերության թերությունները, ձվարանային ֆունկցիայի վաղաժամ ծերացումը, դաշտանադադարը), տարիքը, միայնակ ծնող լինելու ընտրությունը կամ սեռական կողմնորոշումը: Ձվաբջիջների նվիրատվությունը նաև օգտագործվում է ժառանգական հիվանդությունների փոխանցման ռիսկի դեպքում: Ձեր ձվաբջիջները նվիրելով, ձեր առատաձեռնությամբ դուք կօգնեք ընտանիք ստեղծել նրանց համար, ովքեր չեն կարողանում անել դա ինքնուրույն:

Մենք առաջարկում ենք մեր կլիենտներին.

  • Անհատական խնամք
  • Բոլոր ձվաբջիջների դոնորների թեկնածուների մանրակրկիտ ստուգում, որը ներառում է անձնական հարցազրույց
  • Ձվաբջիջների Դոնորների Տվյալների Բազա (Egg Donor Database) լիարժեք, մանրամասն պրոֆիլներով, ձեր կատարյալ դոնորին գտնելու համար
  • Մեր ձվաբջիջների դոնորները մնում են ամբողջովին անանուն, եթե երկու կողմերը՝ դոնորն ու ապագա ծնող(ներ)ը՝ չեն պայմանավորվելայլ կերպ
  • Մատչելի գներ, որոնք հստակ սահմանված են և չունեն թաքնված վճարներ
  • Ամբողջական տեղեկատվություն և աջակցություն ողջ պրոցեսի ընթացքում

Ինչի համար է պետք օգտագործել ձվաբջիջների դոնորության գործակալություն՞

Ձվաբջիջների դոնորության գործընթացը բարդ է և ներառում է ոչ միայն ապագա ծնողների իրենց համար կատարյալ դոնորի հետ համընկման գործողությունները, այլև կոորդինացնելը բժշկական, իրավական և ֆինանսական ընթացակարգերը, որոնք առաջանում են ձվաբջիջների դոնորության ժամանակ: Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալությունը ղեկավարում է ամբողջ գործընթացը, այդ թվում ծախսերը, վերարտադրողական / IVF մասնագետներին, գենետիկական զննումը, հոգեբանական զննումը, վստահելի հաշիվները, իրավաբաններին, փաստաթղթային աշխատանքները և այցերի ու գործողությունների պլանավորումը: Բացի այդ, գործակալությունը կարևոր էմոցիոնալ և հոգեբանական աջակցություն է ցուցաբերում ձվաբջիջների դոնորության մեջ ներգրավված յուրաքանչյուր անհատի նկատմամբ: Մենք հատուկ ժամանակ ենք հատկացնում ձվաբջիջների նվիրատվության գործընթացը բացատրելու համար և նաև վստահությամբ, ցանկացած մտահոգություն քննարկելու համար: