Precious Pearl գործակալությունը նվիրված է երազանքների իրականացմանը
Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալությունը առաջարկում է ապագա ծնողներին ամեն ինչ պարունակող ձվաբջիջների նվիրատվության ծրագիրը: Մեր նպատակը ապագա ծնողների համար համապատասխան ձվաբջիջների դոնորին ընտրելն է, և մենք առաջարկում ենք բազմաբնույթ թիմային մոտեցում, որը ներառում է ձվաբջիջների դոնորության գործընթացի բոլոր կողմերը: Մենք՝ մեր գործընկերների հետ համատեղ՝ կուղղորդենք և կաջակցենք ձեզ այս գործընթացի ժամանակ, որպեսզի դուք կարողանաք հասնել ծնող լինելու ուրախալի փորձին:
Ինչն է յուրահատուկ դարձնում Precious Pearl-ի Ձվաբջիջների Դոնորության ծրագիրը՞
Ձվաբջիջների դոնորությունից օգտվելու մարդկանց պատճառները տարբեր են, սակայն բոլորը ցանկանում են նույն արդյունքի հասնել՝ ունենալ առողջ երեխա: Մենք էլ ենք ցանկանում դա և պարտաստ ենք անցնել ծնող դառնալու ճանապարհը ձեր հետ միասին: Գործընթացը բարդ է, բայց մենք ուշադրությամբ ու զգուշությամբ կուղեկցենք ձեզ ամբողջ ընթացքում:
Բազմակողմանի սքրինինգ
Բոլոր դոնորների թեկնածուները, ովքեր մասնակցում եմ մեր ձվաբջիջների դոնորության ծրագրին, անցնում են ճշգրիտ սքրինինգի գործընթացը: Նախքան մեր ծրագրի մեջ ընդգրկված լինելը մեր դոնորներից յուրաքանչյուրը մասնակցում է հարցազրույցի, անցում է նախնական զննում, ստանում է հիմնավոր գնահատական և ներկայացնում է մանրամասն անձնական պատմության պրոֆիլ: Այս հարցազրույցը մեր անձնակազմին հնարավորություն է տալիս ծանոթանալ դոնորներին, հասկանալ ձվաբջիջների դոնոր լինելու իրենց դրդապատճառները և պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք կարող են առաջանալ ձվաբջիջների դոնոր դառնալու կապակցությամբ: Այս հարցազրույցում բացահայտվում են անցյալի վիրահատությունները, հղիությունները և այլ բժշկական գործողությունները, ինչպես նաև ժառանգական հիվանդությունների ցանկացած ընտանեկան պատմությունը: Մենք նաև խնդրում ենք մեր ձվաբջիջների դոնորներին բացահայտել նրանց ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և այլ սոցիալական սովորությունները: Որակավորման պայմանները վերանայելու համար խնդրում ենք ծանոթանալ մեր ձվաբջիջների դոնորների պահանջներին:
Կարեկցություն, խնամք, աջակցության
Մենք ստեղծվել ենք որպես փոքր, անձնական ձվաբջիջների դոնորության գործակալություն: Որպես ձվաբջիջների նվիրատվության ծրագրի մի մաս, մենք սերտորեն համագործակցում ենք մեր ձվաբջիջների դոնորների և ապագա ծնողների հետ՝ փոխհարաբերությունները անձնական պահպանելով, մեզ հետ կապը մատչելի դարձնելով և սթրեսի հնարավորությունը նվազեցնելով: Մենք առաջարկում ենք աջակցություն և խնամք ողջ գործընթացի ժամանակ՝ ձեր ձվաբջիջների դոնորի ընտրությունից սկսած մինչև ձվի նվիրատվության IVF-ն և սաղմի տեղափոխման ցիկլի մանրամասները կառավարելը: Այս ընթացակարգերի մասին տեղեկատվությունը անշուշտ բարդ է, բայց մեր աշխատողները ձեզ կուղեկցեն ձվաբջիջների դոնորության գործընթացի ժամանակ և կկառավարեն IVF ցիկլը գթասրտությամբ և հարգանքով:
Հստակորեն սահմանված վարձեր / Ֆինանսներ
Մեր ձվաբջիջների դոնորների վարձերը ստանդարտ են և համապատասխանում են Վերարտադրողական Առողջության Ամերիկյան Ընկերության (American Society for Reproductive Medicine) կողմից սահմանված ուղեցույցներին: Խնդրում ենք ուսումնասիրել մեր ձվաբջիջների դոնորների ծախսերը: Մենք ստեղծել ենք համառոտ և համապարփակ ցուցակ:
Ձվաբջիջների դոնոր փնտրելը
Ձվաբջիջների դոնորներ գտնելու համար հարկավոր է ընդհամենը գրանցվել Precious Pearl կայքում՝ մեր առցանց ձվաբջիջների դոնորների տվյալների բազան թերթելու նպատակով: Մեր բոլոր դոնորներն ունեն մանրամասն պրոֆիլներ, որոնք կօգնեն ձեզ գտնել ձեր նոր ընտանիքի ստեղծման համար կատարյալ դոնոր: Երբ դուք կգտնեք մի դոնոր, որին կցանկանայիք օգտագործել, մենք կապ կհաստատենք այդ դոնորի հետ նրա առկայությունը պարզելու համար, և այնուհետև կնշանակենք բոլոր անհրաժեշտ բժշկական և հոգեբանական սքրինինգները:
Որպես ձվաբջիջների դոնորության ծրագրի մի մաս, մենք կկապվենք ձեր բժշկին և կտրամադրենք նրան դոնորի մասին ինֆորմացիան ձեր անունից: Վերջին քայլն իրավաբանի կողմից օրինական պայմանագրերը կազմելն է: Ձվաբջիջների նվիրատվության ցիկլը չի կարող սկսվել մինչև նախատեսված ծնողները և ձվաբջիջների դոնորը չստորագրեն բոլոր փաստաթղթերը:
Դոնորի ձվաբջիջները օգտագործելը
Ձվաբջիջների դոնորության գործընթացը տևում է սկզբից մինչև ավարտ մոտավորապես 6 շաբաթ: Այն սկսվում է ծննդյան հսկողության հաբեր (դոնորի համար) և էստրոգեն (նախատեսված մոր համար) օգտագործելուց` երկու կանանց դաշտանային ցիկլերի համաժամացման համար: Այնուհետև դոնորին նշանակվում են Lupron-ի և ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH) ինքնաներարկումներ ձվաբջիջների հանման փուլից մի քանի շաբաթ առաջ:
Ձվաբջիջների հանման ընթացակարգը կատարվում է երրորդ կողմի պտղաբերության մասնագիտական կենտրոնում՝ ուղղորդված ուլտրաձայնի միջոցով, իսկ դոնորային ձվերը պարարտանում են IVF-ով: Այնուհետև սաղմերը տեղափոխվում են նախատեսված մոր արգանդի մեջ պարարտացման 3-5 օրվա ընթացքում:
Իմացեք ավելին ձվաբջիջների դոնորության գործընթացի մասին:
Շնորհակալություն ձեր հետաքրքրության համար մեր ձվաբջիջների դոնորության գործակալության հանդեպ: Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ, խնդրում ենք զանգահարել այս հեռախոսահամարով՝ +1(818)9709639, կամ լրացնել ապագա ծնողների գրանցման ձևը և մեր ներկայացուցիչը կապ կհաստատի ձեզ հետ: