Ով կարող է դառնալ ձվաբջիջների դոնոր՞
Շնորհակալություն ձեր ձվաբջիջների դոնոր դառնալու ցանկության համար: Մենք Precious Pearl-ում կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր փորձը դրական լինի: Յուրաքանչյուր կին մինչև 34 տարեկան լավ առողջական վիճակում և առողջ ապրելակերպով կարող է դառնալ ձվաբջիջների դոնոր:
Ինչպես են դառնում ձվաբջիջների դոնոր՞
- Նախքան ձու նվիրաբերելու ճանապարհը սկսելը, խնդրում ենք ձեզ ծանոթանալ ձվաբջիջների դոնորների պահանջներին` ստուգելու, արդյոք դուք որակավորվում եք ձվաբջիջների դոնորության համար:
- Եթե դուք բավարարում եք ձվաբջիջների դոնոր դառնալու չափանիշներին, խնդրում ենք լրացնել մեր ձվաբջիջների դոնորների դիմումը:
- Երբ ձեր օնլայն դիմումը լրացված լինի, մեր ներկայացուցիչը կկապնվի ձեր հետ ցանկացած հարցերի քննարկման և ձեզ հարցազրույցի հրավիրելու համար:
- Այնուհետև դուք կենթարկվեք ձվաբջիջների դոնորների թեստավորման պրոցեսին` հաստատելու համար, որ դուք համապատասխանում եք Precious Pearl ձվաբջիջների նվիրատվության ծրագրին:
Միացեք ձեր ապագա ծնողների հետ
Ձվաբջիջների դոնորների թեստավորումից և հաստատումից հետ նրանց տվյալները կգրանցվեն Precious Pearl-ի գաղտնաբառով պաշտպանված ձվաբջիջների դոնորների տվյալների բազայում: Ապագա ծնողները հնարավորություն կունենան ուսումնասիրել ձվաբջիջների դոնորների տվյալների բազան դոնոր ընտրելու համար: Միայն գրանցված ծնողներները կարող են մուտք գործել տվյալների բազան և դիտել դոնորների պրոֆիլները: Դոնորին ընտրելուց հետո մենք կհաստատենք նրա առկայությունը:
Մինչև ձվաբջիջների նվիրատվության ցիկլը սկսվելը.
- Դոնորը կանցնի հոգեբանական թեստավորում, բժշկական զննում և իրավաբանական գնահատական:
- Ձվաբջիջների դոնորներին խորհուրդ է տրվում խորհրդակցել վերարտադրողական իրավունքում մասնագիտացած անկախ փաստաբանների հետ` պատասխանելու ձվաբջիջների նվիրատվության գործընթացին վերաբերող իրավական հարցերին:
- Ձվաբջիջ նվիրաբերելու համար դուք կստանաք դեղորայք օրական ներարկումների միջոցով, որը կօգնի զարգացնել բազմաթիվ տոպրակներ, որոնք կոչվում են ֆոլիկուլներ: Ֆոլիկուլների մեջ հասունանում են ձվաբջիջները: Այս փուլում դուք կունենաք հաճախակի այցելություններ, առաջընթացին հետևելու համար:
- Երբ բժիշկը որոշի, որ ֆոլիկուլները ճիշտ չափերի են հասել, կպայմանավորվի ձվաբջիջների հանման փուլը: Դոնորության պրոցեսի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր ձվաբջիջների դոնորության գործընթացը էջը:
Եթե դուք ունեք լրացուցիչ հարցեր ձվաբջիջերի դոնոր դառնալու կամ ձվաբջիջների դոնորության փոխհատուցման մասին, զանգահարեք +1(818)9709639 կամ կապ հաստատեք մեր հետ առցանց: