Հ. Ինչպես կարելի է օգտվել Precious Pearl Ձվաբջիջների Դոնորների Տվյալների Բազայից՞
Պ. Մասնակի պրոֆիլները հասանելի են բոլորին: Ամբողջական պրոֆիլները դիտելու համար խնդրում ենք ստեղծել առցանց աքաունթ (հաշիվ), որպեսզի ձեզ թույլատրվի օգտվել մեր գաղտնաբառով պաշտպանված Ձվաբջիջների Դոնորների Տվյալների Բազայից:

Հ. Կա անհրաժեշտություն ձեզ հետ անձամբ հանդիպելու՞
Պ. Անհրաժեշտ չէ անձամբ հանդիպել, սակայն մենք խրախուսում ենք ձեզ հանդիպում կազմակերպել մեր գործակալությունում, եթե դա հնարավոր է: Մեր գործակալություն գտնվում է Գլենդեյլում (Լոս Անջելես): Մենք նաև հասանելի ենք Skype-ի միջոցով:

Հ. Ինչպես ես կիմանամ, որ դոնորը առկա է՞
Պ. Մեր դոնորների ստատուսը ցուցադրված է իրենց առցանց պրոֆիլում:

Հ. Դոնորները պատրաստ են անձամբ հանդիպելու՞
Պ. Եթե դուք կցանկանայիք հանդիպել ձեր ձվաբջիջների դոնորին, խնդրում ենք մեզ տեղեկացնել: Մենք կկապվենք ձեր ընտրած դոնորի հետ և կտեղեկացնենք նրան, որ դուք հետաքրքրված եք հանդիպման մեջ: Եթե դոնորը համաձայն լինի հանդիպել՝ անձամբ կամ հեռախոսով՝ մեր գործակալությունը կնպաստի հանդիպմանը:

Հ. Դուք հանդիպել եք ձեր բոլոր Տվյաների Բազայում գրանցված դոնորների հետ՞
Պ. Այո, մենք հանդիպել ենք անձամբ բոլորի հետ մեր գործակալությունում, կամ կազմակերպել արտաքին հանդիպում, կամ էլ խոսել ենք Skype-ով: Մենք կարծում ենք, որ երես երեսի / կամ տեսախցիկի առաջ հանդիպումը սքրինինգի գործընթագի մի շատ կարևոր մաս է: