Հ. Որքան է տևում սովորական ձվաբջիջների նվիրատվության ցիկլը՞
Պ. Ձվաբջիջների նվիրատվության ցիկլի օրացույցը կախված է ձեր առկայությունից և ձեր դաշտանային ցիկլի ժամկետներից, ինչպես նաև ստացողի հասանելիությունից ու դաշտանային ցիկլից: Այդ պատճառով նվիրատվության ցիկլի տևողությունը կարող է տատանվել մի քանի շաբաթից մինչև երկու ամիս կամ ավելի: Այնուամենայնիվ, այս գործընթացը սկսելու համար դոնորը պետք է «ընտրվի» ստացողի կամ ստացող զույգի կողմից, և դա կարող է երբեմն տևել մի քանի ամիս:

Հ. Կարող է ձվաբջիջների նվիրատվությունը ցավալի լինել՞
Պ. Խթանման փուլում դոնորը կարող է զգալ որոշակի ուռածություն և բորբոքվածություն: Ձձվաբջիջների հանումը կատարվում է անեստեզիայի ներքո, որպեսզի դոնորը ցավ չզգա նվիրատվության ընթացքում: Գործողությունից հետո դոնորը կարող է ընդհանուր հոգնածություն զգալ և ունենալ որոշ արյունահոսություն և / կամ նեղություն ապրել: Այս անհանգստությունը սովորաբար անհայտանում է հաջորդ օրը, բայց կարող է նաև տևել մինչև մեկ շաբաթ կամ ավելի:

Հ. Որոնք են ռիսկերը՞
Պ. Հիմնական ռիսկը OHS (Ovarian Hyper-stimulation Syndrome) կոչվող վիճակն է: OHS-ը շատ հազվադեպ է պատահում` ձեր բժշկի կողմից արված ուշադիր մոնիտորինգի շնորհիվ: Սիմպտոմները ներառում են քաշի ավելացում և ծայրահեղ ուռածության զգացում: Բացի այդ, ինչպես ցանկացած ընթացակարգի ջամանակ, կա վարակի վտանգ: Ամենայն հավանականությամբ, դուք կստանաք հակաբիոտիկներ` վարակի ռիսկը նվազեցնելու համար: Դոնորներին խորհուրդ է տրվում վերանայել ռիսկերը իրենց բժշկի հետ:

Հ. Քանի անգամ կարող է դոնորը ձվաբջիջներ նվիրաբերել՞
Պ. Շատ դոնորներ ավելի քան մեկ անգամ են ձվաբջիջներ նվիրաբերում: Վերարտադրողական Բժշկության Ամերիկյան Ընկերությունը դոնորներին խորհուրդ է տալիս կյանքի ընթացքում  կատարել 6-ից ոչ ավելի նվիրատվություն:

Հ. Որքան ժամանակ է պետք սպասեմ նվիրատվության փուլերի միջև՞
Պ. Ընդհանուր առմամբ, IVF բժիշկը պահանջում է, որ դոնորը երկու դաշտանային ժամանակահատված ունենա նվիրատվության փուլերի միջև:

Հ. Դոնորը ստիպված կլինի ճանապարհորդել՞
Պ. Ճամփորդության անհրաժեշտությունը կախված կլինի նրանից, թե որտեղ եք դուք ապրում, և որտեղ է գտնվում ստացողի IVF կենտրոնը: Ապագա ծնողներից շատերը աշխատում են Հարավային Կալիֆորնիայի բժիշկների հետ: Եթե դուք ապրում եք Հարավային Կալիֆորնիայից դուրս, ապա ձեզ հարկավոր է ճանապարհորդել: Եթե դուք չեք ցանկանում ճանապարհորդել և ապրում եք Հարավային Կալիֆոռնիայից դուրս, դա կարող է ազդել համապատասխանող դոնոր գտնելու ժամկետի վրա:

Հ. Դոնորը կարող է հանդիպել ապագա ծնողների հետ՞
Պ. Նվիրատվությունների մեծամասնությունը արվում է անանուն: Նվիրատվությունը «բաց» կատարելու որոշումը պահանջում է երկու կողմերի համաձայնությունը: Ցանկության դեպքում մենք կօգնենք զանգահարել կամ հանդիպում կազմակերպել:

Հ. Դոնորը ստանում է փոխհատուցում՞
Պ. Ձվաբջիջների դոնորները փոխհատուցում են ստանում իրենց նվիրատվության համար: Մեր դոնորները առաջին նվիրատվության համար ստանում են $7000: Փորձառու և բարձր պահանջարկի դոնորները լրացուցիչ գումարի փոխհատուցում կստանան: Խնդրում ենք լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել մեր գրասենյակ՝ +1(818)9709639