Ձվաբջիջների նվիրատվության կարգը

Եթե դուք որոշել եք ձվաբջիջների նվիրատվություն անել, Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալությունը կհյուրընկալի ձեզ ու կաջակցի ամբողջ պրոցեսի ընդթացքում: Մեր ձվաբջիջների դոնորների և ապագա ծնողների համատեղելիությունը ձվաբջիջների դոնորության գործընթացի կարևոր բաղադրիչն է Precious Pearl Ձվերի Դոնորության գործակալության համար: Այնպես որ, սկսելուց առաջ մենք խրախուսում ենք բոլոր հնարավոր թեկնածուներին վերանայել մեր ձվաբջիջների դոնորների պահանջները:

Երբ կինն ընդունվում է որպես Precious Pearl ձվաբջիջների դոնոր, նրա տվյալները գրանցվում են մեր գաղտնաբառով պաշտպանված Precious Pearl ձվաբջիջների դոնորների տվյալների բազայի (Precious Pearl Egg Donor Database) մեջ: Ապագա ծնողըները հնարավորություն կունենան ուոսումնասիրել տվյալների բազան դոնոր ընտրելու համար, և ընտրվելուց հետո մենք կհաստատենք դոնորի առկայությունը: Ընտրված ձվաբջիջների դոնորներին խորհուրդ է տրվում խորհրդակցել վերարտադրողական իրավունքում մասնագիտացած անկախ փաստաբանների հետ` պատասխանելու ձվաբջիջների նվիրատվության գործընթացին վերաբերող իրավական հարցերին:

Քայլ առաջին. Թեստավորումներ և օրինականություններ

Նախքան որևէ ձվաբջիջների նվիրատվության գործընթաց սկսելը, ընտրված ձվաբջիջների դոնորը պետք է անցնի հոգեբանական գնահատում, տարբեր բժշկական / պտղաբերության թեստավորումներ և իրավական վերանայում: Բոլոր բժշկական զննումները կկատարվեն ապագա ծնողիների կողմից ընտրած IVF կենտրոնում: Երբ թեստավորումները ավարտված լինեն, ձվաբջիջների նվիրատվության փուլը կսկսվի միայն բոլոր իրավական պայմանագրերը չստորագրելուց հետո:

Հոգեբանական գնահատում. Դոնորը խնդրվելու է խոսել հոգեբանի հետ` համոզվելու համար, որ նա լիովին հասկանում է ձվաբջիջների նվիրատվության օգուտներն ու ռիսկերը և ունի դոնոր դառնալու համար համապատասխան մոտիվներ: Precious Pearl-ը պետք է համոզված լինի, որ ձվաբջիջների դոնորները վստահելի են և կհարգեն իրենց համաձայնությունը: Նմանապես, ձվաբջիջների դոնորները պետք է դիտեն այս գնահատումը որպես հնարավորություն իրենց զգացմունքները ուսումնասիրելու, իրենց հարցերին պատասխանելու և խոսելու այն մասին, թե ինչ է նշանակում մատուցել այս կյանք փոփոխող նվերը:

Պտղաբերության սքրինինգ. Դոնորների ձվարանները կզննվեն ֆիզիկական և կոնքերի քննության և արյան թեստերի միջոցով,  ձվաբջիջներ արտադրելու ունակությունը հաստատելու հանար: Ձվարանների գործունեությունն ու ռեզերվը որոշելու համար ձվաբջիջների դոնորին կարող է նաև հարկավոր լինել անցնել հեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն` դաշտանի երկրորդ կամ երրորդ օրվա ընթացքում:

Բժշկական զննում. Այս զննման արդյունքում կբացահայտվի դոնորի արյան տեսակը, կստուգվի վարակիչ հիվանդությունների և թմրանյութերի օգտագործման առկայությունը, նաև կհաստատվի դոնորի ընդհանուր առողջական վիճակը: Ձվաբջիջների դոնորի սեռական ընկերոջը (պարտնյորին) կարող է նաև առաջարկվել անցնել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայության զննում:

Գենետիկական սքրինինգ. Երբեմն դոնորին կպարտադրվի կամ կառաջարկվի գենետիկական սքրինինգը: Այդ դեպքում կուսումնասիրվի դոնորի ընտանիքի պատմությունը՝ ժառանգական հիվանդությունների կամ գենետիկական խանգարումների մասին տեղեկացված լինելու համար: Սքրինինգը բաղկացած է արյան հետազոտությունից գենետիկական հիվանդությունների (ինչպիսիք են օրինակ՝ ցիստիալ fibrosis, Tay-Sachs հիվանդություն, մանգաղային բջջային անեմիա, թալասեմիա և այլ գենետիկական խնդիրներ) հավանականությունը բացահայտելու համար:

Իրավական պայմանագիր. Դոնորի բոլոր սքրինինգները անցնելուց հետո փաստաբանները կկազմեն իրավական պայմանագիրը (legal contract) և ապագա ծնողիներն ու ձվաբջիջների դոնորը կվերանայեն և կստորագրեն փաստաթուղթը: Վերարտադրողական իրավունքի ոլորտում մասնագիտացված փաստաբանները առկա են ըստ պահանջի:

Երբ բոլոր թեստավորումներն ու իրավական օրինականություններն ավանտված լինեն, ամբողջական ձվաբջջի խթանման և նվիրատվության շրջանը կտևի մոտավորապես 6 շաբաթ սկզբից մինչև ավարտ: Բժիշկները և Precious Pearl Ձվերի Դոնորության գործակալության աշխատակիցները սկսելուց առաջ կբացատրեն այս պրոցեսը ամեն անհատական թեկնածուին:

Քայլ երկրորդ. Խթանման փուլ

Ձվաբջիջների դոնորները խթանման փուլում հաճախակի վերահսկվում են: Բժիշկները չափում են ֆոլիկուլների աճը  հեշտոցային ուլտրաձայնի միջոցով և անցկացնում են արյան թեստեր հորմոնային մակարդակը չափելու համար: Այս հաճախակի դիտարկումները հնարավորություն են տալիս բժիշկներին որոշել, արդյոք ֆոլիկուլներն աճում են համապատասխան ձևով և անհրաժեշտ չի արդյոք կարգավորել դեղամիջոցները:

  1. Սկզբում ձվաբջիջների դոնորին կարող են նշանակվեն ծննդյան հսկողության հաբեր՝ դոնորի և ընդունողի դաշտանային ցիկլերը համաժամանակացնելու համար:
  2. Հաջորդը, ձվաբջիջների դոնորը ենթարկվում է հեշտոցային ուլտրաձայնի հետազոտության և սկսում է ամեն օր ստանալ Lupron-ի ինքաներարկումներ, մոտավորապես 7-14 օրվա ընթացքում:
  3. Այնուհետև դոնորը կստանա Ֆոլիկուլը խթանող հորմոն (FSH) ինքնաներարկումների միջոցով ձվաբջիջների ֆոլիկուլների աճեցման համար, մոտավորապես 8-10 օրվա ընթացքում:
  4. Այս պահին ձվաբջիջների դոնորի հետ կանցկացվի ևս մեկ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (STD) սքրինինգ:
  5. Եվ վերջապես, երբ Ֆոլիկուլները հասնեն հասունության, դոնորին կներարկվի HCG (Human chorionic gonadotropin): HCG-ն պատրաստում է ձվաբջիջների դոնորի ձվարանները ձվերն արձակելու համար:

Քայլ երրորդ. Ձվաբջիջների հանման ընթացակարգ

Ձվաբջիջների հանումը տեղի է ունենում HCG-ի ներարկումից մոտավորապես 34-36 ժամ հետո: Ձվաբջիջների հանումը կարճ ընթացակարգ է, որը տևում է 30 րոպե կամ ավելի քիչ, բոլոր դեպքերում, դոնորը կհանգստանա 1 կամ 2 ժամ այս գործողությունից հետո: Սա թույլ կտա բժիշկներին վերահսկել դոնորին, մինչդեռ նա գտնվում է տեղային անեստեզիայի ազդեցության տակ:

  1. Դոնորի հարմարավետության համար նրան ներարկվում է թեթև ներերակային ցավը մեղմացնող դեղամիջոց:
  2. Ուլտրաձայնային ուղեցույցի ներքո բժիշկը անցնում է ասեղով հեշտոցի պատից և վերցնում է ֆոլիկուլային հեղուկը, որը պարունակում է ձվաբջիջները:
  3. Ձվաբջիջները ստանալուց հետո, երբ անեստեզիայի ազդեցությունը կանցնի, դոնորի բարեկամը կամ ընտանիքի անդամը կարող է նրան մեքենայով ուղեկցել իր տուն կամ հյուրանոց: Խորհուրդ է տրվում մեկն ու մեկին մնալ դոնորի կողքին մնացած օրվա ընթացքում անհավանական բարդությունների դեպքերում օգնություն ցուցաբերելու համար:
  4. Փոխհատուցումը կուղարկվի դոնորին ձվի հանման փուլի սկզբից 7 օրվա ընթացքում:

Բուժող բժշկի հավանությամբ, դոնորը կարող է վերադառնալ սովորական ռեժիմին մեկ օր հետո (ֆիզիկապես ծանր աշխատանքների կամ վարժությունների բացառությամբ): Որոշ բժիշկները կարող են պահանջել կրկնակի ուլտրաձայնային հետազոտություն, որը կնախատեսվի ձվաբջիջների  հանման սկզբից 7-10 օր հետո:

Իմացեք ավելին ձվաբջիջների դոնորների գործընթացի մասին.

Ձվաբջիջների նվիրատվությունը ազնիվ և առատաձեռն արարք է, որը մեկ այլ ընտանիքի կյանքի նվեր է ապահովում: Ձվաբջիջների դոնորության գործընթացը այսօր սկսելու համար լրացրեք ձվի դոնորի առցանց դիմումը: