Գտնել կատարյալ դոնոր

Շնորհակալություն Precious Pearl ձվաբջիջների դոնորության գործակալությունը ընտրելու համար, որը կօգնի ձեզ ընտանիք ստեղծել ձվաբջիջների դոնորության միջոցով: Մենք ձեզ կուղեկցենք ձվաբջիջների դոնոր ընտրելու և ծնող դառնալու ողջ գործընթացի ժամանակ, դարձնելով այն հեշտ և հաճելի:

Ձվաբջիջների դոնորության գործընթացի ամենակարևոր մասը Precious Pearl-ում մեր ձվաբջիջների դոնորների և նախատեսված ծնողների համատեղելիությունն է: Մեր թիմը վստահեցնում է, որ դուք կունենաք ուղեցույց և աջակցություն, որոնք անհրաժեշտ են ձեր ճանապարհորդության ընթացքում:

Փնտրեք ձվաբջիջների դոնորներ

Քայլ առաջին. Գտնել ճիշտ ձվաբջիջների դոնոր

Առաջին քայլը՝ դեր մինչև ձվաբջիջների նվիրատվության ընթացակարգը սկսվելը՝ ճիշտ ձվաբջիջների դոնոր գտնելն է: Սա երկու քայլ կազմող գործընթաց է, որը պահանջում է ձեզ.

  • Գրանցվել՝ մեր ձվաբջիջների դոնորների տվյալների բազան ուսումնասիրելու համար: Դուք կարող եք գրանցվել մեզ մոտ առցանց կամ զանգահարել մեզ հեռախոսով: Գրանցվելուց հետո դուք կարող եք անմիջապես մուտք գործել մեր ձվաբջիջների դոնորների տվյալների բազան և սկսել ձվաբջիջների դոնորների ուսումնասիրությունը: Մենք կվերանայենք ձեր գրանցումը և այնուհետև կկապվենք ձեզ հետ, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով` ամբողջ գործընթացը ձեր կարիքներին հարմարեցնելու համար:
  • Ընտրել ձվաբջիջների դոնորին, որի հետ ցանկանում եք աշխատել: Երբ դուք կընտրեք ձվաբջիջների դոնորին, որին ցանկանում եք օգտագործել, Precious Pearl-ը կկապնվի նրա հետ՝ ժամկետները քննարկելու և դոնորի առկայությունը հաստատելու համար: Երբ դա կատարված լինի, մենք կուղարկենք ձեզ մեր պաշտոնական պայմանագիրը, ինչպես նաև հաջորդ քայլերի մասին տեղեկությունները:

Նախատեսված ծնողների գրանցումը

Քայլ երկրորդ. Ձվի դոնորների սքրինինգները

Որպես ձվաբջիջների դոնորության պրոցեսի մի մաս ձեր ընտրած ձվաբջիջների դոնորը պետք է անցնի մի շարք տարբեր թեստավորումներ և իրավական վերանայում: Precious Pearl-ը կդիմի ձեր բժշկին և կտրամադրի դոնորի մասին ամբողջ ինֆորմացիան ձեր անունից: Այնուհետև բոլոր բժշկական, հոգեբանական և գենետիկական սքրինինգների ժամկետները կարող են նշանակվեն: Դրանք ներառում են.

  • Հոգեբանական գնահատում. Դոնորին խնդրվելու են խոսել հոգեբանի հետ` համոզվելու համար, որ նա լիովին հասկանում է ձվաբջիջների նվիրատվության օգուտներն ու ռիսկերը և ունի համապատասխան դրդապատճառներ դոնոր դառնալու համար:
  • Պտղաբերության սքրինինգ. Դոնորների ձվարանները կզննվեն ֆիզիկական և կոնքերի քննության և արյան թեստերի միջոցով,  ձու արտադրելու ունակությունը հաստատելու հանար:
  • Բժշկական զննում. Այս զննոման արդյունքում կբացահայտվի դոնորի արյան տեսակը, կստուգվի վարակիչ հիվանդությունների և թմրանյութերի օգտագործման առկայությունը, նաև կհաստատվի դոնորի ընդհանուր առողջական վիճակը:
  • Գենետիկ սքրինինգ (ըստ ցանկության). Երբեմն դոնորին կպարտադրվի կամ կառաջարկվի գենետիկական սքրինինգը: Այդ դեպքում կուսումնասիրվի դոնորի ընտանիքի պատմությունը՝ ժառանգական հիվանդությունների կամ գենետիկական խանգարումների մասին տեղեկացված լինելու համար:

Բոլոր բժշկական թեստավորումները կկատարվեն նախատեսված ծնողիների ընտրության IVF կենտրոնում: Երբ բոլոր պարտադիր թեստավորումները կավարտվեն, փաստաբանները կկազմեն իրավաբանական պայմանագիրը (legal contract) վերանայելու և ստորագրելու համար: Ձվի նվիրատվության փուլը չի սկսվի մինչև երկու կողմերը չստորագրեն բոլոր իրավական պայմանագրերը: Երբ բոլոր կողմերը համաձայնության կգան, մենք կկարողանանք սկսել փաստացի նվիրատվության ընթացակարգը:

Քայլ երրորդ. Ձվաբջիջների որոնումը, բեղմնավորումը և սաղմի փոխանցումը

Ամբողջական ձվաբջջի խթանման և նվիրատվության շրջանը կտևի մոտավորապես վեց շաբաթ սկզբից մինչև ավարտ: Գործընթացը ներառում է դոնորային ձվի IVF ընթացակարգը: Այն կազմակերպվում է Precious Pearl-ի մասնագետների և ձեր բժիշկների կողմից և բաղկացած է չորս փուլից.

  • Սինքրոնացման փուլ՝ ձվաբջիջների դոնորի և ապագա (կամ սուրոգատ) մոր դաշտանային ցիկլերը համաժամանակացնելը, օգտագործելով ծննդյան հսկողության հաբեր (դոնորի համար) և էստրոգեն (ընդունողի համար՝ արգանդի ծածկույթը զարգացնելու նպատակով):
  • Խթանման փուլ՝ դոնորների ձվարանների գրգռումը Lupron-ի և ֆոլիկլով խթանող հորմոնների (FSH) ինքնաներարկումների միջոցով:
  • Հանման փուլ՝ ձվաբջիջների հանումը անցկացվում է բժշկի կողմից ուլտրաձայնային ուղեցույցի ներքո:
  • Տեղափոխման փուլ՝ բեղմնավորված սաղմի տեղափոխումը նախատեսված ծնողի արգանդի մեջ, որն արդեն պատրաստ կլինի փոխպատվաստման:

Եթե դուք պետք է կրեք սաղմը, ապա դուք արդեն անցած կլինեք բժշկական և գենետիկական թեստավորումները՝ ինչպես նաև ձեր ընտրած դոնորը՝ ի լրումն հոգեբանական խորհրդատվությանը, ձեզ այս բարդ կյանքի փոխակերպման փորձին պատրաստելու համար:

Ձվաբջիջների դոնորության ընթացակարգի այս մասում սաղմը(սաղմերը) տեղափոխվում են ընդունող մոր արգանդի մեջ, բեղմնավորումից 3-5 օր հետո: Հորմոնների ընդունումը կշարունակվի մինչև հղիության թեստ անցկացնելը, իսկ եթե թեստը դրական է, նաև առաջացած հղիության առաջին եռամսյակի վաղ շրջանում: Այս պահին դուք կլինեք ձեր բժշկի հսկողության տակ: Եվ մինչդեռ Precious Pearl-ի աշխատանքը կատարված կլինի, ձեր կյանքի մի ամբողջովին նոր էջ կսկսվի այս պահից:

Եթե դուք ունեք IVF-ի կամ ձվաբջիջների դոնորության գործընթացի վերաբերյալ լրացուցիչ հարցեր, խնդրում ենք զանգահարել +1(818)9709639 համարով, կամ դիմեք մեզ առցանց: