Ձվաբջիջների դոնորի որակավորումը

Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալությունը իրականացնում է ինտենսիվ և մանրակրկիտ զննում, նախքան կինը կարող է միանալ մեր ձվաբջիջների դոնորության ծրագրին: Այս ձվաբջիջների դոնորների պահանջները անհրաժեշտ են դրական փորձ և առողջ երեխա ապահովելու համար, նաև կազմում են սննդի և դեղորայքի վարչության (FDA) կողմից սահմանված ուղեցույցների մի մասը: FDA-ն վերահսկում է բոլոր դոնորային հյուսվածքի ծրագրերը (ներառյալ ձվաբջիջների նվիրատվությունը) և պահանջում է մեզ շատ կոնկրետ հարցեր ուղղել ձեր առողջական պատմության, սեռական պատմության և առողջության հետ կապված այլ գործողությունների մասին, որպես ձվաբջիջների դոնորների որակավորման գործընթացի մի մաս:

kids

Որպես ձվաբջիջների դոնորի թեկնածու որակավորվելու համար դուք պիտք է`

  • Լինեք 21-ից 34 տարեկան հասակում:
  • Ունենաք լավ առողջության՝ ֆիզիկական և հոգեբանական:
  • Ունենաք նորմալ, առողջ BMI (body mass index): Ավելաքաշ կամ ցածր քաշի լինելը կարող է ազդել ձվաբջիջների որակի վրա:
  • Ունենաք կանոնավոր դաշտանային ցիկլեր:
  • Այս պահին չօգտագործեք Դեպո-Պրովերա (Depo-Provera), Միրենա ՀՎԴ (Mirena IUD) կամ Նորպլանտ (Norplant):
  • Վերջին 6 ամսվա ընթացքում Zika վիրուսից տուժած երկրներից մեկը այցելած չլինեք:
  • Պատրաստ լինեք բժշկական և հոգեբանական զննումներ ​անցնել:
  • Պատրաստ լինեք ներարկային դեղորայք ընդունել:
  • Անցյալ տարվա ընթացքում մաքուր լինեք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից:
  • Թմրամիջոցների օգտագործման պատմություն չունենաք (մեզի տոքսիկոլոգիայի թեստերը կարող են անցկացվել ձվաբջիջների դոնորության պրոցեսի ընթացքում):
  • Առկա լինեք մոտավորապես 4-10 նշանակումների համար (եթե ձեր IVF կենտրոնը հեռու է ձեր տնից կամ նահանգից, ձեզ պետք կլինի ճանապարհորդել 2-ից 12 օրով):
  • Խուսափեք ցանկացած դաջվածքներ կամ մարմնի պիրսինգներ ստանալուց, ձվաբջիջների նվիրատվությանը սկսելու նախորդող 6 ամսվա ընթացքում և ձվաբջիջների նվիրատվության ցիկլի ժամանակ:
  • Պատրաստ լինեք պրոցեսին մասնակցել առնվազն 6 ամսվա ընթացքում:

Մենք պահանջում ենք, որ ձվաբջիջների դոնորները իրենց կյանքի ընթացքում 6 նվիրատվությունից ավել չկատարեն,  ինչը համապատասխանում է Ամերիկյան Վերարտադրողական Առողջության Ընկերության (American Society for Reproductive Medicine) կողմից սահմանված ձվաբջիջների դոնորության ուղեցույցներին: Բոլոր դեպքերում, Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալությունը փնտրում է այն կանանց, ովքեր իսկապես ցանկանում են օգնել ուրիշներին կատարել ծնող լինելու ցանկությունը: Ձեզանից պահանջվող հավատարմությունը կհամապատասխանի Precious Pearl-ի հետևողական աջակցությանը, հստակ ուղղությանը և խնամքի օգտակար համակարգմանը: Մեր ձվաբջիջների դոնորները մնում են ամբողջովին անանուն, եթե երկու կողմերը՝ դոնորն ու ապագա ծնողները՝ այլ կերպ չեն պայմանավորվել:

Իմացեք ավելին ձվաբջիջների դոնորների պահանջների մասին.

Լրացուցիչ տեղեկություններ դոնորության մասին ստանալու, ձվաբջիջների դոնոր դառնալու կամ դոնորության գորընթացը այսօր սկսելու համար լրացրեք ձվաբջիջների դոնորի առցանց դիմումը: