Ձվի դոնորի վճարները Precious Pearl Ձվի Դոնորության Գործակալությունում

Precious Pearl Ձվի Նիրատվության Գործակալությունը հասկանում է, որ այս գործընթացը շատ ընտանիքների համար նշանակալից ֆինանսական ներդրում է, ուստի մենք աշխատում ենք ապահովել ճկուն և թափանցիկ ֆինանսավորման տարբերակներ, ինչպես նաև լայնածավալ տեղեկատվություն՝ գործընթացը հեշտացնելու համար:

Ձվաբջիջների դոնորության ընդհանուր ծախսերը ներառում են գործակալության վճարները, ձվաբջիջների դոնորների փոխհատուցումը / ծախսերը / ճանապարհորդության վարձը, բժշկական ծախսերը, պտղաբերության կլինիկայի վճարները և իրավական վճարները: Մեր ամբողջական ձվաբջիջների դոնորության Վճարների և Ծախսերի ցանկը ներկայացված է ստորև: Եթե դուք ունեք լրացուցիչ հարցեր ձվի դոնորների օգտագործման ծախսերի մասին, խնդրում ենք կապվել Precious Pearl Ձաբջիջների Դոնորության գործակալության հետ:

Ձվաբջիջների Դոնորների Վճարների և Ծախսերի ցուցակ

Ձվաբջիջների Դոնորների վարձը

Հիմնական վարձը առաջին անգամվա ձվի դոնորների համար
*Կրկնվող դոնորների և բարձր պահանջարկի դոնորների համար բարձրացված գումար
$1,300+

Գործակալության վարձը

*Գործակալության վարձը ներառում է համընկման ծառայությունները, ցիկլի կոորդինացումը, ցիկլից հետո հետևելը և դոնորների ճանապարհորդությունը:

Գործակալության վարձը տեղական դոնորների համար (ավելանում է 500 ԱՄՆ դոլլար այն դոնորների համար, որոնք ավելի քան 50 մղոն են ճանապարհորդում դեպի IVF կենտրոն) $6,500-$7,000
Գործակալության վարձը միջազգային դոնորների համար $7,000-$7,500
Գործակալության վարձը մի տարվա ընթացքում կրկնվող դոնորների համար $5,000

Լրացուցիչ ծախսեր, որոնք վճարվում են Precious Pearl-ին արտաքին ծառայությունների համար

Հոգեբանական սքրինինգ
*Պարտադիր առաջին անգամվա դոնորների համար և առաջարկվող տարեկան թարմացում կրկնվող դոնորների համար
$450-$575
Առողջական բարդությունների ապահովագրություն $230
Դոնորի ճանապարհածախսը՝ եթե նա բնակվում է ավելի քան 30 մղոն հեռավորության վրա ընտրած կլինիկայից / պտղաբերության բժշկից (գումարը կարող է տարբերվել)
Կլինիկայից դուրս մոնիտորինգը «ճանապարհորդող» ցիկլերի համար (գումարը կարող է տարբերվել)

Լրացուցիչ ծախսեր արտաքին ծառայությունների համար՝ վճարվում են անմիջապես մատակարարողին

Նախատեսված ծնողների փաստաբանի վարձատրությունը՝ վճարվում է անմիջապես նախատեսված ծնողների փաստաբանին $1,000
Դոնորի փաստաբանի վարձատրությունը դոնորի և նախատեսված ծնողների միջև կնքված համաձայնագրի վերանայման համար $500
Հավատարմագրային հաշվի կառավարման վարձը, որը վճարվում է վստահված հիմնադրամի հաշիվը կառավարող փաստաբանին $500
IVF կենտրոնի / պտղաբերության բժիշկների վճարները (այդ թվում, բայց չսահմանափակվող)՝ բժշկական զննում, գենետիկ թեստավորում, դեղորայք, մոնիտորինգ, սաղմի փոխանցում (գումարը կարող է տարբերվել)
Գենետիկական խորհրդատվություն, եթե դա պահանջվում է կամ առաջարկվում է IVF կենտրոնի կողմից $300

*Գները նախնական են և ենթակա են փոփոխության: Precious Pearl-ը կարող է առաջարկել միայն ձվի նվիրատվության շրջանի հետ կապված ծախսերի գնահատումները: Ձեր ցիկլից կախված իրական վճարումները կարող են տարբերվել այս ծախսերի ամփոփումից:

Դոնոր փոխելը

Եթե դոնորի որևէ սքրինինգը ձախողվի, կամ եթե ցիկլը ցանկացած պատճառով չեղյալ հայտարարվի, նախքան որոնման փուլը (և դոնորը դեռ սկսած չլինի դեղեր ներարկվել), լրիվ գործակալության վճարը կկիրառվի հերթական Precious Pearl-ի դոնորության ցիկլում: Եթե դուք չեք ցանկանում ընտրել փոխարինող դոնորին, ապա Precious Pearl- ը կվճարի գործակալության վարձի 50%-ը: Եթե դեղորայքը դեռ չի սկսվել կիրառվել, դոնորի ձվաբջիջների վարձի 100%-ը կարող է վերադարձվել նախատեսված ծնողներին կամ փոխանցվել այլ դոնորին: Դոնորին արդեն վճարված ցանկացած արտաքին ծառայությունների համար ծախսերը չեն վերադարձվում:

Երբ են կատարվում վճարումները՞

1-ին Վճարում. Նախատեսված ծնողները պիտի վճարեն բոլոր պարտադրված գործակալության վարձերը, դոնորի հոգեբանական զննման վճարները,  դոնորի ճանապարհածախսը բջշկական զննումների համար և իրավական ծախսերը հենց որ գործակալության պայմանագիրը ստորագրված լինի բոլոր մասնակիցնների կողվից:

2-րդ Վճարում. Մնացած բոլոր վճարները՝ ներառյալ ձվաբջիջների դոնորի վարձը, դոնորի ցիկլի ապահովագրությունը, դոնորի ցիկլի դեղորայքները և դոնորի նախատեսված ճանապարհածախսերը՝ պիտի վճարվեն IVF դեղորայքի կիրառվան սկզբից 2 շաբաթ առաջ:

Ձվաբջիջների դոնորները չեն սկսի ներարկային դեղեր ստանալ, մինչև որ բոլոր վճարումները չփոխանցվեն Precious Pearl-ի վստահելի հաշվին:

Որքան արժի ձվաբջիջների նվիրատվությունը տարբեր նահանգներում՞

Յուրաքանչյուր ձվաբջիջների նվիրատվության դեպքը եզակի է և ներառում է գործոններ, որոնք կարող են ազդել ընդհանուր գների վրա: Ձվի դոնորի օգտագործման միջին արժեքը կարող է տատանվել $ 20,000-ից մինչեւ $ 40,000, կախված անհատական պայմանավորվածություններից: Կալիֆոռնիայի նման նահանգներում՝ որտեղ ձվի դոնորները մեծ պահանջարկ ունեն՝ գինը կարող է մի փոքր ավելի բարձր լինել: Իրավական պահանջները և այլ ծառայությունների ծախսերը նույնպես կարող են տարբերվել տարբեր նահանգներում: Այնուամենայնիվ, ձվաբջիջների դոնորության արժեքը մեծապես չի տարբերվում խոշոր քաղաքների միջև, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն և Նյու Յորքը:

Իմացեք ավելին ձվաբջիջների դոնորության ծախսերի մասին.

Եթե դուք ունեք հարցեր ձվի դոնորների վարձավճարների, գների և ժամկետների մասին, խնդրում ենք կապվել Precious Pearl Ձվաբջիջների Դոնորության Գործակալության հետ: